ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Նիկոլ Փաշինյան. Վաղը 21։00-ին կլինենք հրապարակում, Սերժ Թանկյանը և ես կարճ ելույթով հանդես կգանք

Նիկոլ Փաշինյան. Վաղը 21։00-ին կլինենք հրապարակում, Սերժ Թանկյանը և ես կարճ ելույթով հանդես կգանք
06.05.2018 | 20:44

Վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը երեկ հեռախոսազրույց է ունեցել աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանի հետ։ Ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսաուղերձում նա ասել է, որ Թանկյանը վաղը Երևան կժամանի ժամը 20։05-ին։ «Ես նրան կդիմավորեմ օդանավակայանում և կուղեկցեմ Հանրապետության հրապարակ։

Կարծում եմ, որ 21։00-ին արդեն կլինենք Հանրապետության հրապարակում, որտեղ Սերժ Թանկյանը և ես կարճ ելույթով հանդես կգանք, հաջորդ օրվա անելիքները նաև կպլանավորենք», - ասաց Փաշինյանը՝ շարունակելով․ «Կլինեն մարդիկ, ովքեր կցանկանան նույնպես գալ օդանավակայան, կլինեն մարդիկ, ովքեր Արգավանդ, Փարաքար գյուղերի և ընդհանրապես ճամփեզրին կցանկանան դիմավորել և ողջունել Սերժ Թանկյանին, եկեք պայմանավորվենք, որ մենք այդ արարողությունը միասին շատ մեծ մասշտաբով և բարձր տրամադրությամբ կկազմակերպենք։ Իհարկե ժամերը մի փոքր պայմանական են, հույս ունենք, որ ինքնաթիռը ժամանակին կժամանի, բայց հասկանում ենք, որ կարող են փոքրիկ հետաձգումներ լինել»։

Դիտվել է՝ 2711

Մեկնաբանություններ